National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.05.2022
Իրավական ակտերը համապատասխանեցվում են ԵԱՏՄ համաձայնագրին
1 / 1

2021թ. մայիսի 24-ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը: Փաստաթուղթը բազմաթիվ դրույթներ է պարունակում,  որոնք սահմանում են ԵԱՏՄ տարածքում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառության միասնական պայմաններ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար: Այն հնարավորություն կտա անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական եւ ադամանդագործական արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության: Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985թ. դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 1891. հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերության «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով, իսկ նույն մասի չորրորդ պարբերության «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «հազարապատիկի» բառով:

 «Թանկարժեք մետաղների մասին» օրենքից առաջարկվում է հանել նաեւ տուգանքներին վերաբերող դրույթները, քանի որ դրանք սահմանված են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում:

Նախարարը նշել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալե օրենսգրքում տուգանքների չափերի բարձրացումը պայմանավորված է օրենքի սահմանած պահանջների խախտման դեպքում կիրառվող պատժամիջոցի համաչափության տրամաբանությամբ, քանի որ «թույլ» պատժամիջոցի առկայության պարագայում կարող են առաջանալ օրենքի խախտման գայթակղության ռիսկեր: Պատժամիջոցի խստացման առաջարկ արվել է նաեւ ԵԱՏՄ մոնիթորինգ խմբի կողմից` ապահովելու համար պատժամիջոցների ներդաշնակությունը ԵԱՏՄ տարածքում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը հայտնել է, որ հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:


10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am